Հայաստանի իշխանություններից հույս չկա. գերու կինը խնդրանքով դիմել է Ալիևի կնոջը

17 Դեկտեմբերի, 2025

Լինդա Էուլջեքջյանը նամակ է ուղարկել Մեհրիբան Ալիևային՝ խնդրելով ներում շնորհել իր ամուսնուն՝ Վիգեն Էուլջեքջյանին, որը գրեթե հինգ տարի բանտում է, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նամակում նա մանրամասն նկարագրում է ընտանիքի դժվարին վիճակը. ամուսինը չի կարողացել հրաժեշտ տալ մահացած մորը, իսկ իր մայրը ներկայումս պայքարում է քաղցկեղի դեմ: Բանտարկյալի կինը շեշտում է, որ ներումը կլինի կարեկցանքի դրսևորում, որը թույլ կտա ընտանիքին վերամիավորվել, և նրանց հորը վերադառնալ երեխաների մոտ:

Ադրբեջանի վերջերս հայտարարված համաներման մասին հայտարարությունը վերաբերում է մինչև 20,000 բանտարկյալների և կարող է ներառել նաև Վիգեն Էուլջեքջյանին, ինչը ընտանիքին հույս է ներշնչում արագ ազատ արձակման համար։

 

Leave a Comment