«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի կլորիկ թշերով երիտասարդ տղա կա, ասում է ոնց կարո՞ղ է մարդը լինել նախարար, որ մինչ այդ եղել է ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր, համալսարանում դասախոս, մասնավոր ընկերության փոխտնօրեն, բաժնի պետ, մարքեթինգի մասնագետ։
Իսկ ճիշտը իր նման է. ԾՆՎԵՑ, ՀԱՑ ԿԵՐԱՎ, ՇԱՏ ՀԱՑ ԿԵՐԱՎ, ՄԵԾԱՑԱՎ ու ԴԱՐՁԱՎ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ»։
«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նա մասնավորապես նշում է.
«Դու սուպերմարկետի գները տեսե՞լ ես. մեզ բոլորիս կուշտ ղեկավար է պետք:
Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ, առավոտյան ժամերին հարաբերական անդորրից հետո՝ ցերեկվա ժամերին նախատոնական սրացումների նոր ալիք է սպասվում»:
Դիմելով Գևորգ Պապոյանին, Ալեքսան Ալեքսանյանը, մասնավորապես, նշել է. «Գևորգ, քեզ փորձեցի բացատրեմ, ոնց որ չես հասկանում, բայց էլի կբացատրեմ։ Լսի, դու էմոցիոնալ, հոգեպես պատրաստ չես նախարար աշխատելու, անկեղծ եմ ասում քեզ։ Դու պրոֆեսիոնալ, առողջ, աշխատանքային քննադատությանը պատրաստ չես, տանում ես ինչ-որ անձնական դաշտ, մարդիկ հաց են կերել… հա, հաց են կերել, կուշտ են, աչքները կուշտ է, մեզ բոլորիս կուշտ ղեկավար է պետք, որ մեր մնացած բոլոր հայրենակիցներն էլ կուշտ լինեն։
Լսիր, քո խմբակցության անդամների նկարները 18-ից առաջ ու 18-ից հետո, հիմա որ նայում ենք, տարբերությունները շատ-շատ են։ Դու, որ ՀՀԿ մտար, հելար, երևի մի բան չստացվեց, հետո մտար ՔՊ, չկշտացար, հետո ՔՊ-ում ուրիշ տեղ մտար, դարձար նախարար, չեք կշտանում, ոնց որ երևում է դուք դեռ չեք կշտանում։
Լսիր, բանուգործը թողած առավոտից իրիկուն վիդեոներ ես նկարում, դու սուպերմարկետի գները տեսե՞լ ես, գնա գործովդ գոնե զբաղվի։ Լսիր դու գյուղատնտեսության պատասխանատուն ես, դու չգիտես, ես քեզ ասեմ, գինին լինում է խաղողից, մնացած մրգերից քո ասած 13 միլիոն արտահանումը, որ ասում ես, դա գինի չի, դա սիդր է, Գևորգ»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: