Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ

Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը, մարզչի օգնական Էրիկ Նազարյանը և «Ուրարտու-2» թիմի գլխավոր մարզիչ Կարեն Առաքելյանը այս օրերին գտնվում են Մադրիդում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայ մարզիչներն Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայում մասնակցում են ՈՒԵՖԱ PRO կարգի արտոնագրի դասընթացներին, որն անցկացվում է դեկտեմբերի 14-22-ը։

Մասնագետներն այցելել են Մադրիդի «Ռեալի» և «Աթլետիկոյի» մարզաբազաներ՝ ստանալով փորձի փոխանակում, ինչպես նաև մասնակցում են արտոնագրի դասընթացների։

Leave a Comment