Հայաստանը ներսից է հիբրիդային հարձակումների ենթարկվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հիբրիդային դրսևորումների դեմ պայքարի հարցում ԵՄ հետ համագործակցությանը:
«Ես չեմ պնդում, որ միայն Ռուսաստանից են գալիս այդ սպառնալիքները, բայց երբ նայում ենք ռուսական պետական հեռուստաալիքների և հայտնի դեմքերի մտքերը և արտահայտությունները ՀՀ-ի նկատմամբ, ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների նկատմամբ՝ կարող ենք արձանագրել, որ դա ևս հիբրիդային կամ Հայաստանի ժողովրդավարության դեմ ձեռնարկված որևէ քայլ է:
Մենք դրսից մարդիկ չենք բերում, Հայաստանը ԵՄ-ի հետ համագործակցում է, ի թիվս այլ թեմաների, նաև ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ նմանատիպ սպառնալիքների դեմ եվրոպական գործիքակազմից օգտվելու համար: Խոսքը ֆինանսական ռեսուրսների մասին չէ միայն, խոսքը մեթոդաբանության և գործիքակազմերի մասին է»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։