Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են գովազդային հոլովակներ, որոնք հայաստանցիներին խոստանում են մեծ եկամուտներ «Թրամփի ուղի» (TRIPP) տարածաշրջանային նախագծում։ Միաժամանակ տարածվում է նաև խարդախություն հայկական բանկերին նմանակող կեղծ կայքերի միջոցով։ News Digest ֆեյսբուքյան էջը վերջին շրջանում տարածում է տեսանյութեր, այսպես կոչված, TRIPP AM ներդրումային հարթակի մասին։ Տեսանյութերից մեկում պնդվում է, թե օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված «Թրամփի ուղի» (Trump Route for International Peace and Prosperity – TRIPP) նախագծի հիման վրա ստեղծվել է ներդրումային հարթակ՝ հատուկ հայաստանցիների համար։ «Հայաստանի միջով բացվում է նոր առևտրային միջանցք, և TRIPP AM-ը դառնում է դրա հիմքը։ Նրանք, ովքեր կմիանան […]