Մեզ ծնկի են բերել. Արևմուտքը խոսել է հակառուսական պատժամիջոցների մասին – Live News

Ռուսաստանին թուլացնելուն ուղղված պատժամիջոցները հակառակ արդյունքն են տվել և «ծնկի են բերել արևմտյան տնտեսությունները», «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին։

«Ես պարզապես նշում եմ, որ գրեթե չորս տարվա պատերազմից հետո շուրջ 19 պատժամիջոցների փաթեթները ծնկի են բերել արևմտյան տնտեսությունները և բարձրացրել իտալական տնային տնտեսությունների էլեկտրաէներգիայի վճարները», – քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում Corriere della Sera թերթը։

Սալվինին նաև զգուշության կոչ է արել Եվրոպային՝ Մոսկվայից եկող ենթադրյալ սպառնալիքի պատճառով։

«Ի վերջո, եթե Հիտլերն ու Նապոլեոնը չկարողացան իրենց արշավներով հասնել Մոսկվան ենթարկեցնելուն, ապա քիչ հավանական է, որ Կայա Կալլասը,  Մակրոնը, Ստարմերը և Մերցը հաջողության կհասնեն», – նշել է վարչապետը։

Leave a Comment