Երանի ամեն հայ այնքան սիրեր Հայաստանը, որքան կողբեցին՝ Կողբը․ Նիկոլ Աղաբաբյան

Դեկտեմբերի 11-ին Փյունիկ զարգացման կենտրոնում բացվեց վաստակաշատ նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդես-վաճառքը։ Նկարչի խոսքով՝ Հայաստանը, հայոց հողը լի է Աստվածային էներգիայով։ Այստեղ միտքը կտավին հանձնելը կարող է 30 րոպե տևել։ Տարիներ շարունակ հայրենի սահմաններից հեռու ապրելուց հետո՝ արվեստագետը տանն է։ 2 ամսում այնքան կտավ է ստեղծել, որ թվում է՝ ցուցասրահը չի կարող տեղավորել դրանք։ Տարիներ առաջ և հիմա էլ կողբացի Նիկոլ Աղաբաբյանի ցանկությունը մեկն է՝ Երանի ամեն հայ այնքան սիրեր Հայաստանը, որքան կողբեցին՝ Կողբը։

Leave a Comment