Հայ բռնցքամարտիկ Անահիտ Արոյանը հերթական հաղթանակն է տարել` պաշտպանելով WBC Continental չեմպիոնական գոտին։
Դուբայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում Անահիտը մրցավարների որոշմամբ հաղթել է Մարիա Թերեզա Պինիլիին (Ֆիլիպիններ, 7-3)։
Հայաստանը ներկայացնող 26-ամյա Արոյանը պրոֆեսիոնալ ռինգում տարել է 16-րդ հաղթանակը։ Նա ունի նաև 1 պարտություն։