Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել․ Կալաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը արտաքին գործերի նախարարների նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քննարկելու են ընտրություններին ընդառաջ Հայաստանին օգնությունը։

«Հայաստանում ընտրություններ են անցկացվելու, ինչպե՞ս կարող ենք օգնել։ Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»,-ասել է Կալասը։

Leave a Comment