Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձ եղավ Նուբարաշենի այսօր գործող աղբատեղիին կից աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթին: Նշվեց, որ ներդրողի կողմից պահանջվելու է աշխարհում ընդունված՝ աղբի վերամշակման տարբերակներից որեւէ մեկով ներկայացնել առաջարկ, այն է՝ կառուցել գործարան, ընդունել համայնքի կողմից ստացվող աղբը, տեսակավորել եւ բնապահպանական նորմերին համապատասխան ոչնչացնել:
«Ի՞նչ սկզբունքով է գնահատվելու առաջարկը»,-հետաքրքրվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրան պատասխանեցին, որ մի քանի սկզբունք է կարեւորվելու. առաջարկ ներկայացնողը պետք է ունենանա նախկինում իրականացված նման փորձառություն, պետք է համապատասխանի ԻՍՕ ստանդարտներին, հետեւի բնապահպանական նորմերին եւ այլն: Կարեւորվելեւ է նաեւ տեղական աշխատուժի ներգրավումը:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: