Լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը ԿԳՄՍՆ մեդալով է պարգևատրվել

Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանում անցկացված օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների երկրորդ համաժողովի շրջանակում լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով՝ հայագիտության ոլորտում ծավալած գործունեության և ներդրած ավանդի համար:

Պարգևը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

1961–1963 թվականներին Պիսովիչը սովորել է Երևանի պետական համալսարանում՝ մասնագիտանալով հայկական բանասիրության ոլորտում։  Վերադառնալով Կրակով՝ 1963թ․ պաշտպանել է մագիստրոսական թեզ՝ նվիրված Արագածոտնի մարզի Փարպի գյուղի հայկական բարբառի ուսուﬓասիրությանը։ 1974թ․ պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը» թեմայով։

Բազմաթիվ հրատարակությունների հեղինակ է, այդ թվում՝ «Հայերենի բաղաձայնական համակարգի զարգացումը», «Նոր և ﬕջին պարսկերենի հնչյունական համակարգերի ծագումը»,  «Խորհրդային Հայաստանի գրողների բառարան», «Հայերեն քերականություն․ գրաբար-աշխարհաբար», «Փոքր հայերեն–լեհերեն և լեհերեն–հայերեն բառարան» և այն:

Պրոֆեսոր Անջեյ Պիսովիչի պարգևը ստացել է պրոֆեսոր Քրիստոֆ Ստոպկան. պրոֆեսոր Պիսովիչը չի կարողացել ներկա լինել աշխատաժողովին:

Աշխատաժողովը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-13-ը:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment