Գվարդիոլան Պրեմիեր լիգայում գերազանցել է Ֆերգյուսոնի անգերազանցելի թվացող ռեկորդը

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 3-0 հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։

Պեպ Գվարդիոլայի համար «Մանչեսթեր Սիթիի» ղեկին այս հաղթանակը 150-րդն էր, երբ «քաղաքայինները» մեկ խաղում կարողացան խփել երեք և ավելի գոլ։ Իսպանացուց այս ցուցանիշը «Սիթիի» հետ գրանցելու համար պահանջվեց 358 խաղ։

Այսպիսով, Գվարդիոլան գերազանցել է Ալեքս Ֆերգյուսոնի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» գրանցած ռեկորդը՝ 149 նման հաղթանակ 522 խաղում, ըստ «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքի։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Այս ընթացքում մարզիչը ակումբին վեց անգամ հասցրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսին և մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթին

Leave a Comment