Թուրքիայում անօդաչու թռչող սարք է խոցվել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Թուրքիան Սև ծովի վրայով հայտնաբերել և խոցել է անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր սոցցանցերի էջում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը նշել է, որ զինվորականները Սև ծովի վրայով հայտնաբերել են «թուրքական օդային տարածքին մոտեցող օդային թիրախ»։ Նրանք այն վերահսկել են ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված F-16 կործանիչի միջոցով ։

Ավելի ուշ օբյեկտը նույնականացվել է որպես վերահսկողությունից դուրս եկած անօդաչու թռչող սարք։

«Ցանկացած բացասական հետևանքներից խուսափելու համար այն խոցվել է բնակելի տարածքներից դուրս անվտանգ տարածքում», – նշել են գերատեսչությունում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment