Լեհ երկրպագուների կատարած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ

Լեհ երկրպագուների կատարած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ

Դեկտեմբրի 12-ին  ահազանգ էր ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները կոտրում են ամեն ինչ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Radar Armenia-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից): Կատարվում է նախաքննություն»,-ասացին կոմիտեից։ Ինչպես նաև հավելեցին՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, իսկ 9-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment