Զելենսկին Գերմանիայում է՝ Ուիթքոֆի և Քուշների հետ խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունների համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ արդեն Գերմանիայում է և ակնկալում է հանդիպել ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

«Արդեն Գերմանիայում եմ։ Այսօր նախատեսված է հանդիպում ամերիկյան բանակցային թիմի հետ։ Մենք կենտրոնանում ենք Ուկրաինայի անվտանգությունը հուսալիորեն երաշխավորելու խնդրի վրա », — գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։

Bild թերթը կիրակի ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները նույնպես Բեռլինում են։

Bild-ի տվյալներով՝ բանակցությունները, ենթադրաբար, կտևեն երկու օր։ Գերմանիայի կառավարության աղբյուրները հայտնել են, որ կիրակի նախնական բանակցություններ կանցկացվեն արտաքին քաղաքականության խորհրդականների միջև։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրը։ Այդ երեկոյան Բեռլին կժամանեն նաև եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Գերմանիայի կառավարությունը հաստատել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում կհանդիպի Զելենսկիի հետ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար, որին կմիանան ԵՄ և ՆԱՏՕ-ի մի քանի ղեկավարներ։

Leave a Comment