https://arm.sputniknews.ru/20251214/aragatsvotni-temy-datapartum-e-datarany-vorvoshumy-96871055.html
Արագածոտնի թեմը դատապարտում է դատարանի որոշումը
Արագածոտնի թեմը դատապարտում է դատարանի որոշումը
Sputnik Արմենիա
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից։ 14.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-14T19:27+0400
2025-12-14T19:27+0400
2025-12-14T19:39+0400
արագածոտնի թեմի առաջնորդարան
արագածոտնի մարզ
մայր աթոռ սուրբ էջմիածին
հայ առաքելական եկեղեցի
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94661765_0:231:1179:894_1920x0_80_0_0_71fd07f35cf1888d38f0f2a0b87ca117.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումը՝ ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը:Այդ մասին հայտարարություն է տեղադրվել թեմի ֆեյսբուքյան էջում։Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։Քրեական վարույթը հարուցվել էր Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
արագածոտնի մարզ
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/0f/94661765_0:121:1179:1005_1920x0_80_0_0_1c298d158a792251a2678ccb97299caf.jpg
արագածոտնի թեմի առաջնորդարան, արագածոտնի մարզ, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, դատարան, կալանք
արագածոտնի թեմի առաջնորդարան, արագածոտնի մարզ, մայր աթոռ սուրբ էջմիածին, հայ առաքելական եկեղեցի, դատարան, կալանք
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից։