Պրոցեսները, որ տեղի ունեցան Վաշինգտոնում, էականորեն նվազեցրել են էսկալացիայի հնարավորությունը․ Գոռ Աբրահամյան

«Հեռանկարն» այսօր քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանի հետ ամփոփել է անցնող շաբաթը։ Անդրադարձ է եղել վարչապետի՝ Գերմանիա և Մոսկվա կատարած այցերին, Գերմանիայում գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագրի ընդունման կարևորությանը, նաև մինչ այդ Բրուսելում ստորագրված փաստաթղթին։

Ի՞նչ հեռանկարներ ունեն այդ փաստաթղթերը, նաև ի՞նչ ռիսկեր Ադրբեջանի խոսույթի և դժգոհությունների համատեքստում։ Արդյո՞ք Ադրբեջանը լուրջ մտահոգություններ ունի այդ փաստաթղթերի հետ կապված, թե դրանք պատրվակ են նախկին, ռազմատենչ հռետորաբանությանը վերադառնալու համար։

«Պրոցեսները, որ տեղի ունեցան Վաշինգտոնում, էականորեն նվազեցրել են էսկալացիայի հնարավորությունը։ Չեմ կարող ասել ինչ տեղի կունենա, եթե ամերիկյան այս քաղաքականությունը ֆունդամենտալ չդառնա»,-նշել է Գոռ Աբրահամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Leave a Comment