Ուիթքոֆը Բեռլինում կհանդիպի Զելենսկու հետ — Հայաստանի Հանրային Ռադիո

Ուկրաինայի պատերազմի ավարտին ուղղված բանակցությունների հերթական փուլի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կայցելի Գերմանիա՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ, գրում է BBC-ին։

Բեռլինում նախատեսվում է քննարկել առաջարկվող խաղաղության համաձայնագրի վերջին տարբերակը։

Թրամփի վարչակազմը նպատակ ունի համաձայնությունը ձեռք բերել մինչև Սուրբ Ծնունդը, սակայն բանակցություններում առաջընթացի նշանները քիչ են։

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ բանակցություններին կարող են մասնակցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Հանդիպումները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Ուկրաինան ԱՄՆ-ին ներկայացրել է խաղաղության 20 կետանոց ծրագրի վերանայված տարբերակը։

Leave a Comment