
Դեկտեմբերի 11-ին, ժամը 19։43-ին Լոռու մարզային փրկարարներն ահազանգ էին ստացել, որ Սպիտակի ոլորաններում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ Պարզվել էր, որ հրդեհ է բռնկվել «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի քարշակում. տուժածներ չկան։ Համացանցում տարածվել է հրդեհի տեսանյութը։