Թուրքիայում երաշտի հետևանքով շուրջ 700 հսկայական փոսեր են առաջացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

13.12.2025 | 10:52

Թուրքիայիում երաշտից տուժած շրջաններում շարունակվում են հողային փլուզումներն ու դրանց հետևանքով խոշոր փոսերի  առաջացումը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կողմից վերջերս կատարված գնահատումը 684 փոս է հայտնաբերել Քոնյայի հարթավայրում, որը ցորենի մշակության հիմնական շրջանն է: Անօդաչու թռչող սարքով նկարահանված նոր տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են բազմաթիվ նոր փոսեր ձևավորվել  գյուղատնտեսական շրջանում։Մասնագետները որպես հիմնական պատճառներ նշում են կլիմայի փոփոխությունը, երաշտը և ստորգետնյա ջրերի լայնածավալ արդյունահանումը, գրում է Accuweather-ը:

Շաքարի ճակնդեղի և եգիպտացորենի  ցանքերի ինտենսիվ ոռոգումն արագացրել է Քոնյայի ավազանում ստորգետնյա ջրերի սպառումը: Թուրքական երկրաբանական ուսումնասիրությունների համաձայն՝ որոշ հատվածներում ստորգետնյա ջրերի մակարդակը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իջել է տասնյակ մետրերով։

Քոնյայի տեխնիկական համալսարանի տվյալներով՝ անցյալ տարի  առաջացել է ավելի քան 20 նոր խոշոր փոս: Այս փոսերից մի քանիսը ավելի քան 100 ոտնաչափ լայնություն և հարյուրավոր ոտնաչափ խորություն ունեն։

ՆԱՍԱ-ի Earth Observatory-ի  տվյալներով՝ Թուրքիայում ջրամբարների մակարդակը 2021 թվականին հասել է վերջին 15 տարվա ամենացածր մակարդակին։

Turkish Today-ը հաղորդում է, որ Քարափընարում առաջացած փոսերը սպառնում են գյուղատնտեսական հողերին։ Որոշ ֆերմերներ կորցրել են մշակովի հողատարածքները և լքել բարձր ռիսկայնության դաշտերը։

Թուրքիայի իշխանությունները ուժեղացրել են մոնիթորինգը Քոնյայի ավազանում և սկսել են ծրագրեր՝ անօրինական հորատանցքերը փակելու համար։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a Comment