«ՀՀ-ն հինգ ամիս ժամկետ ունի՝ ապրելու եւ չապրելու միջեւ ընտրություն կատարելու համար»․ Նաիրի Սարգսյան

«Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ բարիք ստեղծող մարդը՝ գործարարը, ապագան ՀՀ-ում չի կառուցում, դրսում է կառուցում։ ՀՀ-ից կապիտալի փախուստ է տեղի ունենում»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած՝ «Ո՞ւր են տանում հանրային տրամադրությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ Հայաստանում, բացի իշխանամերձ գործարարներից, հնարավոր չէ տալ հինգ գործարարի անուն, որոնք Հայաստանում ապագա են կառուցում։

Բանախոսը նկատում է՝ ՔՊ-ական իշխանությունը հարկային քաղաքականությունը հասցրել է այն իրավիճակի, երբ անհատ գործարարները չեն կարողանում աշխատել, օրենսդրական, իրավական առումներով տնտեսաիրավական դաշտն այնպես է ձեւավորվել, որ միջին խավն այդպես էլ չի կարող կայանալ, աշխատում են բացառապես ցանցային, խոշոր հիմնարկները։

«ՀՀ-ն հինգ ամիս ժամկետ ունի՝ ապրելու եւ չապրելու միջեւ ընտրություն կատարելու համար»,- կարծում է Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ աղքատությունը մարդկանց գլուխներում չէ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, աղքատությունը կառավարությունում է նստած։

Ըստ նրա, իրական ընդդիմադիր ուժերը պետք է հասկանան․«Չեն գալիս վարչապետի աթոռի համար մրցավազքի, եւ պետք է բոլոր աննորմալ ամբիցիաներից ետ կանգնեն։ Եթե ընդդիմությունը ճիշտ գնահատի իրավիճակն ու ճիշտ դրսեւորվի՝ հանրությունը կկանգնի նրա կողքին»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment