«Արցախի ներկայացուցչությունում կարող էին գտնել Սամվել Կարապետյանի 50 մլն դոլարից էլ ավելի կատարած բարեգործությունները Արցախում»

«Եթե հնարավոր է հոգեւորականին ԱԱԾ միջոցով սպառնալ պատարագի բովանդակության վերաբերյալ, ձեր կարծիքով Սամվել Կարապետյանի գործով դատարանների վրա ճնշումներ կան, թե՞ ոչ։ Այո, իմացեք՝ քննիչները, դատախազները, կոնկրետ դատավորներ ցանկացել են եւ ցանկանում են, որ Սամվել Կարապետյանն իր 60-ամյակը պետք է դիմավորեր քրեակատարողական հիմնարկում։ Եվ իրավապահներից մեկը թող ինձ ասի, որ այդ ամենը կապ չունի 2025 թվականի հունիսի 17-ի Նիկոլ Փաշինյանի կողմից կատարած հայտարարության հետ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը։

Նա անդրադարձավ Արցախի ներկայացուցչությունում երեկ տեղի ունեցած խուզարկությանը եւ դրա հետ Սամվել Կարապետյանի անունը կապելու հարցին։ «Արցախի ներկայացուցչությունում կարող էին գտնել Սամվել Կարապետյանի, եթե չեմ սխալվում, շուրջ 50 մլն դոլարից էլ ավելի կատարած բարեգործությունները Արցախի Հանրապետությունում, որի համար 2021 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Կարող էին գտնել նաեւ այն բարեգործությունը, որը երբեք հրապարակային չի եղել։ Բայց ավելի լավ կլիներ, որ քննիչները գնային եւ Ստեփանակերտում կատարեին քննչական գործողություն, մենք դատական նիստի ժամանակ այդ առաջարկն արել ենք։ Ես չեմ զարմանա, որ առաջիկայում դա կտեսնենք, իրավական փոխօգնության շրջանակներում, վստահ եմ, Ադրբեջանից քննիչներ կան, որոնք կարող են բազմաթիվ փաստաթղթեր տալ ընդդեմ Սամվել Կարապետյանի։ Թող իրավական փոխօգնությամբ դիմեն ու ստանան, ասեն՝ ինչի՞ համար է Սամվել Կարապետյանը բարեգործություն արել Արցախում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment