Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Ստրասբուրգը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Աբերդինին»։
«Քրիստալ Փելասը» Դուբլինում 3-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Իռլանդիայի նախորդ տարվա չեմպիոն «Շելբրունի» դեմ խաղում։
Դոնեցկի «Շախտյորն» էլ 2-0 հաշվով հաղթել է «Համրուն Սպարտանսին»։
«Ստրասբուրգը» հաղթանակի շնորհիվ վերջին տուրից առաջ 13 միավորով գլխավորել է Լիգայի փուլի մրցաշարային աղյուսակը։ «Շախտյորը» 12 միավորով երկրորդն է, «Քրիստալ Փելասը»` 9 միավորով 9-րդը, «Համրուն Սպարտանսը»` 3 միավորով 32-րդը, «Աբերդինը»` 2 միավորով 33-րդը, «Շելբրունը»` 1 միավորով 34-րդը։