Ձեր կարծիքով Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ. GALLUP International Association-ը հրապարակած «In Չագուչ We Veritas» խորագրով հարցման արդյունքներով՝ 61.3%-ը դրական է պատասխանել: 23%-ի կարծիքով Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, հարցվածների 15,7%-ն էլ դժվարացել է պատասխանել:
Նույն հարցման արդյունքներով՝ 64,9%-ը քաղբանտարկյալ է համարել Սամվել Կարապետյանին, Բագրատ սրբազանը քաղբանտարկյալ է 36,2%-ի համոզմամբ, Միքայել սրբազանին քաղբանտարկյալ է համարում 33 %-ը, իսկ 19,4%-ը քաղբանտարկյալ է համարում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Մյուս գործիչներն ավելի պակաս ձայներ են ստացել:
Տեսանյութն՝ ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: