ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ, մասնավորապես, նշում է.
««Մեր ձևով» շարժումը, ինքնահաստատվելու այլ թեմա չգտնելով, մի սրտաճմլիկ տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես Նարեկն ունի 1.6 մլն դրամ պետական պարտք, ու թե ինչպես է Սամվել Կարապետյանը մտածում մեր բոլորի մասին:
Եթե նույնիսկ մի պահ հավատանք այս տեսանյութի հեղինակների անկեղծությանը և չմտածենք, որ նրանք ուղղակի ուզում են ահաբեկել հարցից անտեղյակ քաղաքացիներին, առաջին բանը, որ պետք է անենք, տեսնենք, թե Սամվել Կարապետյանն ինչպես է իր բիզնեսները կառավարում առանց պարտքի: Օրինակ` ՀԷՑ 2024 թվականի հաշվետվություններով` ընկերության պարտքը կազմել է իր տարեկան հասույթի մոտ 75 տոկոսը կամ՝ 142 մլրդ դրամից ավելի, և մեր վճարած հոսանքի վարձի մոտ 6.5 (12.4/189) տոկոսն ուղղվում է այդ պարտքի սպասարկմանը:
Բա եթե պարտք վերցնելն այդքան վատ է, ինչո՞ւ ես 142 մլրդ պարտք վերցրել»:
ՀԷՑ վերահսկողական կոմիտեն հայտնում է.
Ի գիտություն ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի
📍Շատ ափսոս, որ ՀՀ ֆինանսների նախարարը չի տիրապետում ՀՀ գործող սակագնային քաղաքականությանը և տեղյակ չէ այն փաստի մասին, որ վարկային միջոցների թե՛ մայր գումարը և թե՛ տոկոսները վճարում է «ՀԷՑ» ՓԲ ընկերության սեփականատերը իր սեփական միջոցներից, և այն որևէ կերպ չի ազդում և չի կարող ազդել ՁԵՐ վճարած հոսանքի արժեքի վրա:
❗Հորդորում ենք՝ մինչև նմանատիպ գրառումներ կատարելը խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ:
❗Ինչ վերաբերում է «ՀԷՑ»ՓԲԸ վարկային պարտավորություններին, 2016 թ. «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ընկերության ձեռքբերման պահին այն արդեն իսկ ուներ կուտակված հսկայական պարտքեր, աշխատում էր մեծ վնասով:
⚡Կարծում ենք՝ ՀՀ բնակիչները դեմ չէին լինի, եթե ՀՀ պարտքը, որը հասնում է մոտավորապես 5,4 տրիլիոն ՀՀ դրամի (14 մլրդ ԱՄՆ դոլար) սպասարկեին այն անձինք, ովքեր ներգրավել են այդ միջոցները, և ոչ թե ամբողջությամբ վճարեին ՀՀ քաղաքացիները: Ի դեպ, 2025 թ. այս պարտավորությունների սպասարկման համար ՀՀ քաղաքացիները վճարելու են ընդհանուր 390 մլրդ ՀՀ դրամ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: