Ղազախստանի նախագահն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի հնարավորինս շուտ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի հնարավորինս շուտ։ Այս մասին նա հայտարարել է Աշխաբադում կայացած «Խաղաղության և վստահության միջազգային տարի 2025» ֆորումի ժամանակ։

«Օգոստոսին երկու երկրների միջև հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի և լայն հեռանկարներ է բացում Հարավային Կովկասում և դրանից դուրս բազմակողմանի համագործակցության համար»,- ասել է նա։

Leave a Comment