12 դեկտեմբերի 2025 – 11:14 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 20-րդ նիստը, որի ընթացքում քննարկման է դրվել ԿԳՄՍՆ պատվերով մշակված պատմամշակութային հուշարձանների վերանորոգման, ամրակայման և վերականգնման 4 նախագիծ։
Նշվում է, որ Լոռու մարզի Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի:
Լոռու մարզի Կայան բերդի բարեկարգման էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման՝ վերանայելու նախնական՝ 13-րդ դարի ծավալատարածական լուծումների վերականգնման համաչափությունները: Շիրակի մարզի Պեմզաշեն վանական համալիրի վերականգնման և Պեմզաշեն համայնքի Առաքելոց եկեղեցու և Աբլղարիբ իշխանի դամբարանի վերականգնման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի։