Փաշինյանը պատրաստ է հանդիպել Վեհափառին․ Կաթողիկոսը կհեռանա գահից. Վազգեն Միրզախանյան. «Ազատություն»

Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Բալթյան երկրների թեմի առաջնորդը Փաշինյանի ձեռքը սեղմած, ապա վեհափառին սրբապղծության հովանավոր համարած միաբաններից է:

«Միակ ուղին այս ամբողջի լուծման վեհափառ հայրապետի հանդիպումն է ՀՀ վարչապետի հետ՝ քննարկելու վեհափառ տիրոջ հանգստի կոչվելու պայմանները, տարբեր հարցեր», – «Ազատության» հետ զրույցում ասաց Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

Վարչապետն ինքն է եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ ասել, որ պատրաստ է հանդիպել: Այս պահին ոչ մի նշան չկա, որ վեհափառն ու վարչապետը կնստեն նույն սեղանի շուրջ: Նախորդ շաբաթվա վերջին կաթողիկոսը հայտարարել էր՝ շարունակելու է առաքելությունը նույն նվիրումով:

«Այդ հանգստի կոչվելու մեջ ինչո՞ւ են վատ բան տեսնում», – հարցնում է Վազգեն սրբազանը:

Նա Լուսավորչի, Օծնեցու՝ գահից հեռացած կաթողիկոսների օրինակներն է վկայակոչում: Նրա տպավորությամբ՝ արդեն ուշ է, որ վարչապետն ու կաթողիկոսը հավաքվեն այլ հարց քննարկելու, քան գահը թողնելն է: Ըստ արքեպիսկոպոսի՝ այդպիսի հնարավորություն կար ամռանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ

Leave a Comment