Դատավոր Նաիրա Գրիգորյանի՝ դատավորի պաշտոնի տեղը 2025 թվականի դեկտեմբերի 11-ից համարվում է թափուր

Iravaban.net ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-85-Ո-153 որոշումը, որը վերաբերում է լիազորությունները կասեցված Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի դատավորի պաշտոնի թափուր տեղի առաջացման փաստի արձանագրմանը

Որոշման հիմքերը և բովանդակությունը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունել է Գլխավոր դատախազության 2025 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 01/12.9/27922-25 գրությունը։

Որոշումը կայացվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի  1-ին մասի։

Որոշման բովանդակությունը

Ըստ ԲԴԽ-ի արձանագրել, որ լիազորությունները կասեցված՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի՝ դատավորի պաշտոնի տեղը 2025 թվականի դեկտեմբերի 11-ից համարվում է թափուր։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա չէ համապատասխան մասնագիտացման ռեզերվային դատավոր՝ արձանագրել, որ 2025 թվականի դեկտեմբերի 11-ից՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում առկա է դատավորի պաշտոնի 1 (մեկ) թափուր տեղ:






Կարդացեք նաև՝


Leave a Comment