Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, ձյան ուժեղ տեղումներից և մառախուղից հետո ծածկվել է գեղեցիկ ճերմակ շերտով:
ՀՀ սահմանից 32կմ հեռավորության վրա գտնվող Արարատի ձնով ծածկվելը տեղացիները կապում են ձմռան մոտալուտ գալստյան հետ՝ այն անվանելով «ձմռան ավետաբեր»:
Լեռան ստորոտն առավոտյան ժամերին պատվում է մառախուղի շերտով, ինչն էլ, ձնապատ տեսարանի հետ միաձուլվելով, ստեղծում է գեղատեսիլ պատկեր:
Ի դեպ, Թուրքիայում հաճախ Արարատն անվանում են «Թուրքիայի տանիք»: Նշենք նաև, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անվանումը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են այն որպես «Աղրը դաղ»:
Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165մ և 3925մ։
Ermenihaber.am
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
