Aurora News | Ռազմավարական ծրագիրը կօգնի արագացնել ԵԱՏՄ երկրներում նորարարությունների ստեղծումն ու ներդրումը․ Միշուստին

Մոսկվայում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա վերջին նիստը։ Միխայիլ Միշուստինը խոսել է 2025 թվականին ԵԱՏՄ աշխատանքի նախնական արդյունքների մասին։ «Անցնող տարին ճանապարհում ենք առանցքային ցուցանիշներով արժանի արդյունքներով»,- աել է նա։

«Միասին մենք պայմաններ ենք ստեղծում քաղաքացիների կյանքի որակի բարձրացման և ազգային տնտեսությունների ամրապնդման, տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման համար»,– նշել է Կառավարության ղեկավարը:

2025 թվականին լավ արդյունքներ են ցույց տվել ԵԱՏՄ հիմնական ցուցանիշները՝ միության համախառն ներքին արդյունքը, արդյունաբերական արտադրությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, մանրածախ առևտրի շրջանառությունը։ Աճում է ձեռնարկատիրական ակտիվությունը. ԵԱՏՄ-ում ընդհանուր առմամբ հիմնական կապիտալում ներդրումներն առաջին կիսամյակում ավելացրել են ավելի քան 6 տոկոս:

Այս տարի հաստատվել է Եվրասիական տնտեսական միության գիտատեխնիկական զարգացման ռազմավարական ծրագիրը: Դրա իրականացումը կօգնի արագացնել ԵԱՏՄ երկրներում նորարարությունների ստեղծումն ու ներդրումը։

2025 թվականի սկզբին ստորագրվել է համաձայնագիր, որը թույլ է տալիս միության երկրների ձեռնարկություններին իրենց արժեթղթերը տեղաբաշխել «հնգյակի» ցանկացած պետության բորսայական հարթակներում։

Leave a Comment