Կանադական «Վանկուվերի» գերմանացի հարձակողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը վերջնական ընտրություն է կատարել «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի և «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև։
«Մեսսի՞, թե՞ Ռոնալդու։ Սա հին հարց է։ Երկուսն էլ լավ են խաղում և շարունակում են լավ թվեր գրանցել։ Ես ավելի տպավորված եմ Մեսսիով, քանի որ նրա խաղաոճում ավելի շատ կախարդանք կա, ավելի մաքուր տաղանդ։
Ռոնալդուի աշխատանքային էթիկան արտակարգ է՝ գուցե ավելի լավ, քան Մեսսիինը։ Բայց Մեսսիի խաղը դիտելը… դա անհավանական է։ Ես գիտեմ, թե նա ինչի է ընդունակ, բայց միևնույն է, տպավորիչ է»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թոմաս Մյուլերի «Վանկուվերը» և Լիոնել Մեսսիի «Ինտեր Մայամին» հանդիպեցին MLS-ի գավաթի եզրափակիչում, որտեղ ամերիկյան ակումբը հաղթանակի հասավ 3:1 հաշվով։