
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը սոցցանցերի իր անձնական էջում հայտարարել է, որ «հանկարծակի» հասունացել է և որոշել է այլևս չլսել հիմարներին: Այս մասին հաղորդում է ERR ազգային հանրային հեռարձակողը:
«Ես հանկարծակի հասունացել եմ. այլևս չեմ կարողանում հանդուրժել որոշակի բաներ։ Ոչ թե որովհետև ես ամբարտավան եմ, այլ որովհետև հասել եմ կյանքիս այն կետին, երբ այլևս չեմ ուզում ժամանակ վատնել այն բաների վրա, որոնք ինձ նյարդայնացնում կամ ցավեցնում են։ Ես այլևս չեմ կարողանում հանդուրժել հիմարների չափազանց մեծ պահանջները։ Անհետացել է նրանց հաճոյանալու ցանկությունը, ովքեր ինձ չեն սիրում։ Եվ չկա ոչ մի պատճառ ժպտալու նրանց, ովքեր չեն ուզում ինձ ժպտալ»,- մեջբերում է պորտալը Կարիսի ֆեյսբուքյան գրառումը։
Նշվում է, որ նախագահի հասարակայնության հետ կապերի խորհրդական Հաննես Համբուրգը ERR-ին հաստատել է, որ հաղորդագրությունը գրվել է անձամբ Էստոնիայի նախագահի կողմից, սակայն չի մանրամասնել, թե ում է հասցեագրված գրառումը է, և ում է քաղաքական գործիչը համարում «հիմար»։