Ծառի բնի հաստությունը ծառը կտրելուց հետո է երևում… – Live News

Ժողովրդական այս իմաստության ճշմարտացիությունը ևս մեկ անգամ եկավ հաստատելու լեգգենդար բժիշկ Արտավազդ Սահակյանը, երբ կյանքից հեռանալուց հետո, հոգեհանգստին` ցրտին ու անձրևին եկեղեցու դիմաց հազարավոր մարդկանցից հերթեր էին գոյացել։ Թեև նա կենդանության օրոք էլ ուներ ժողովրդի մեծ սերն ու հարգանքը։ Նա իր ապրած կյանքով նաև ապացուցեց, որ մեծ նավերը անվտանգ ու ապահով են իհարկե ափին, նավահանգստում, բայց նրանք ափի համար չեն ստեղծված, այլ օվկիանոսի խորխորատներում` նավարկության։ Գիտակցում էր նաև, որ Աստված ում շատ է տվել, նրանից շատ է պահանջում և ողջ կյանքը նվիրեց իր ժողովրդին, տասնյակ հազարավոր մարդկանց պարգևելով ամենաթանկը` առողջություն, կորցնելով իր սեփական առողջությունը։ Նա վառվեց մոմի պես ու հանգչեց ազգի համար։ Դժբախտ են այն ազգերը, որոնք չունեն մեծեր, իսկ կրկնակի դժբախտ են նրանք, որոնք չեն արժևորում ու ըստ արժանվույն չեն գնահատում իրենց ունեցած մեծերին։ Ազգը աչքի լույսի նման պետք է վերաբերվի իր հերոսների, նվիրյալների, երևելիների, տաղանդների ու բարերարների նկատմամբ։ Իսկ ուսուցիչների ու բժիշկների նկատմամբ յուրահատուկ պատկառանք պետք է տածի, քանի որ երկուսն էլ տալիս են մարդրկանց ամենաթանկն ու անհրաժեշտը` գիտելիք, դաստիարակություն և առողջություն։ 

Տաղանդներ ու հերոսներ չի կարող ծնել մի ազգ, ժողովուրդ, ով չի մեծարում, չի գնահատում նրանց: Ցավոք, մենք հենց այդպիսին ենք եւ կարծես մեր համար է ասված <<գնա մեռի, ար սիրեմ>>։ Պատահական չէ, որ լինելով տաղանդավոր, ձեռներեց ու խիզախ ազգ, տեղ ենք զբաղեցնում աշխարհի թույլերի ու հետամնացների շարքում: Թեև Արտո Բագրատիչը անսահման սիրված էր իր ժողովրդի կողմից, կոլեկտիվի ու շրջապատի կողմից սակայն նա իշխանությունների կողմից մատնված էր անտարբերության ու անուշադրության և նույնիսկ որոշ ժամանակ ենթարկվեց հալածանքների, իսկ նրա վերջին ճանապարհն էլ պետք էր ըստ աժանվույն կազմակերպեին, ինչը չարեցին։ Սա խոսում է պետական վարվող քաղաքանության մասին, որ արժանիները մեր երկրում ոչ միայն տեղ չունեն, այլ հետապնդվում ու հալածվում են իշխանությունների կողմից, հաճախ էլ դառնում են բանսարկության առարկա։ Ինչպես տեսնում ենք մեծերը տեղ չունեն իրենց համար, դրա առհավատչյան` առողջապսհության ոլորտն էլ գործադիր ու օրենսդիր մարմնում պատահական մարդիկ են ղեկավարում, ոչ մասնագետն ու բուժքույրը։ Իսկ մեր տաղանդները Հայաստանում տեղ չունեն, նրանք օտար երկրներում են դրսեւորվում, գիտության մեջ հայտնագործություններ անում, օտարների երկիրն են շենացնում, ուրիշների համար են հզոր զենքեր ստեղծում: Թումանյանն ասում էր. «Անհատներն են հասարակական կյանքին ձև տալիս կերպարանք տալի.… իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում»: ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին էլ գտնում էր, որ. «Ազգը իրեն դրսեւորում է ոչ միայն իր մարդկանցով, այլ նրանով, թե ինչպիսի մարդկանց է նա պատիվներ տալիս եւ ինչպիսի մարդկանց է նա հիշում»: Ցավոք մենք բոլորս վայելում ենք տաղանդների, նախաձեռնող մարդկանց մտքի արգասիքը, բայց անհասկանալիորեն չենք գնահատում նրանց։ Մենք մեր բժիշկներից պահանջում ենք հրաշքներ գործել մեզ համար, բայց երբ հրաշքը տեղի է ունենում, չենք գնահատում։ Ժողովուրդը չի կարող ուժեղ զգալ, եթե չի զգում իր թիկունքին ազգային էլիտայի շունչը և էլիտան չի կարող լիարժեք զգալ, եթե չի վաելում իր ժողովրդի սերն ու վստահությունը։ Չէ որ մեծերն են, ազգի մտավորականներն են հանդիսանում նրա խիղճը, պատիվն ու միտքը, նրանք են օժտված յուրահատուկ որակներով՝ անկոտրում կամքով, մեծ սրտով ու հոգու հարուստ ներաշխարհով, մեծ նվիրումով ու անսահման սիրելու կարողությամբ, ստեղծագործական ունակություններով, խիզախությամբ ու անձնազոհությամբ, նրանք են, որ կարող են նվիրաբերել իրենց անձնական կյանքը իրենց գաղափարներին ու հայրենիքին եւ այրվել ազգի ցավով: «Միակ բանը, որը կարող է մեզ ուղղորդել դեպի վեհ մտքեր եւ գործողություններ, մեծ եւ բարոյապես մաքուր անհատների օրինակն է»,- ասել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական գործիչ Ալբերտ Էյնշտեյնը: Իսկ Արտո Բագրատիչի ապրած կյանքը իսկական օրինակ կարող է ծառայել շատերի համար։ Հիմա Արտոն շատ է պետք գալու, որովհետև նրա նմանը շատ չկա։ Շատ ենք զգալու նրա կարիքը, բայց այլևս չենք գտնելու, որովհետև հիմա նա երկնքում է, աստղերի մեջ, այնտեղ, որտեղ իր արժանի տեղն է։ Չէ՞ որ աստղերն աստղերին մոտ պետք է լինեն։

Հայկ Ղազարյան, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ

Leave a Comment