Դեկտեմբեր 10,2025 23:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ:
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն Մալթե Հեյնին նշել է, որ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հնարավորություններ է բացում ներդրումների իրականացման ուղղությամբ: Երկրի ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետը միաժամանակ հավելել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողական բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, ներդրումների ներգրավման նպատակով:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև գործարարներին հետաքրքրող տարբեր հարցերի:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
