Սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշում է.
«Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը։
Բայց մենք Հայաստանում տոնելու առիթ չունենք։
Մենք գործ ունենք անելու:
Այսօր ՀՀ-ում տասնյակ քաղբանտարկյալներ կան։
Ապօրինաբար ազատազրկված են մեր 4 Սրբազան հայրերը, բարերար Սամվել Կարապետյանը և մեր տասնյակ հայրենակիցներ։
Նրանք պատժվում են բացառապես իրենց քաղաքական հայացքների, դավանանքի և խոսքի ազատության համար։
Ես կոչ եմ անում կոտրել լռության շղթաները։
Մարդու իրավունքները արտոնություն չեն, դրանք մեր ժողովրդավարության հիմքն են։ Եվ ոչ մի ազգ չի կարող առաջ շարժվել, երբ իր խիղճը նստած է խցում։
Մեր պայքարի նպատակը ուժեղ եւ միասնական Հայաստանն է, որտեղ երաշխավորված է իրավունքի գերակայությունը, և մարդիկ կարող են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: