Հայաստանյան մեդիադաշտում բևեռացումն ու ատելության խոսքի ծավալների աճը դարձել են հիմնական մտահոգություններից․ մասնագետներն ու պետական կառույցների ներկայացուցիչներն ընդունում են և ընդգծում, որ առանց օրենսդրական նոր լուծումների և էթիկական բարձր ստանդարտների ոլորտը կանգնած է խորացող ճգնաժամի առաջ։ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» միջազգային համաժողովում բարձրաստիճան պաշտոնյաներն ու փորձագետներն ընդգծել են, որ մեդիայի աշխատանքի կանոնակարգման, ապատեղեկատվության կանխարգելման և խոսքի ազատության չարաշահումների նվազեցման հարցերը դարձել են օրախնդիր։