Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժությունների մասին փաստաթուղթ են ստորագրել

Քաղաքականություն

10.12.2025 | 20:23

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը և ՆԱՏՕ-ն ստորագրել են փոխըմբռնման արձանագրություն՝ «Գործընկեր երկրների կարողությունների փոխգործունակություն» նախաձեռնության շրջանակում համատեղ վարժանքներ անցկացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում Ադրբեջանի ռազմական մասնագետների և ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գլխավոր հրամանատարի շարժական ուսումնական ստորաբաժանման միջև երկրորդ համակարգող հանդիպումից հետո։ Հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականի անհատական ​​գործընկերության և համագործակցության ծրագրի (IPCP) շրջանակներում։

Գեներալ-մայոր Վուգար Ալիվերդիևն ընդգծել է, որ IPCP-ն պարբերաբար անցկացնում է դասընթացներ և վարժանքներ, որոնք ուղղված են ադրբեջանցի զինծառայողներին ՆԱՏՕ-ի չափանիշներին ծանոթացնելուն, օպերատիվ պլանավորման և հրամանատարական ու վերահսկողական համակարգերի վարժանքներին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ոճով վարժանքներ պատրաստելու և անցկացնելու հմտությունների զարգացմանը օպերատիվ և մարտավարական մակարդակներում։

Նշվել է, որ առաջիկա զորավարժությունները կնպաստեն Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության խորացմանը, ադրբեջանական բանակի օպերատիվ պատրաստվածության բարձրացմանը՝ համաձայն դաշինքի չափանիշներին, կոլեկտիվ անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment