Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի միջնորդությունը, տեղեկությունն Armenia Today-ին հաստատել են Հակակոռուպցիոն դատարանից։

Հակակոռուպցիոն դատարանից մանրամասնել են, որ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

ԶԼՄ-ները Խաչատուրովի նկատմամբ նոր հանրային քրհետապնդման մասին գրել էին նոյեմբերի 30-ին։ Armenia Today-ին դատախազությունից տեղեկացրել էին, որ նրա նկատմամբ հանրային քրհետապնդում է հարուցվել նոյեմբերի 25-ին՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով (նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից կաշառք տալը, առավելագույն պատիժը՝ 3 տարվա ազատազրկում-խմբ․) և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում, առավելագույն պատիժը՝ 10 տարվա ազատազրկում-խմբ․)։

2023-ին Խաչատուրովին մեղադրում էին առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքի օրինականացման մեջ, որը, ըստ իրավապահների, ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով՝ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը։ Այդ գործով նա 2023-ի դեկտեմբերին ազատ էր արձակվել։ 

Leave a Comment