Անկախ ՀՀ իշխանության կամքից և ցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս Արցախ հետվերադարձի թեման առաջ մղելու համար.

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի խորհրդարանում «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումներ է:

2023 թվականից հետո այս թեմայով մոտեցումները տարբեր են, այդ թվում՝ Արցախ հետվերադարձի տարբեր ճանապարհների մասին, սակայն այդ պրոցեսի միջազգայնորեն ընկալելի ուղին հիմնված է ինքնորոշման իրավունքի և դրա իրացման հնարավորության վրա, որովհետև դա և´ հավաքականությունն է ապահովում, և´ անվտանգության երաշխիքները:

2024 թվականին Արցախի նախագահի հրամանագրով Արցախի պետական ինստիտուտների պահպանման ու գործունեության շարունականության ապահովման վերաբերյալ ռազմավարություն է ընդունվել:

Այն ներկայացնում է բոլոր այն առաջնահերթությունները, որոնք ըստ ուղղությունների պետք է ծրագրային տեսք ու աշխատանքային ուղղություններ ստանան:

Անկախ ՀՀ իշխանության կամքից և ցանկությունից, միջազգային իրավունքն ու նախադեպերը հնարավորություն են տալիս՝ թեման օրակարգում պահելու և այն առաջ մղելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment