Այս պահին կարող ենք խոսել շուրջ 1300 անհայտ կորած անձի մասին՝ 90-ականների սկզբից 2023-ի սեպտեմբերը ներառյալ. իրավապաշտպան

Անհայտ կորածների խնդիրը զուտ մարդասիրական կամ վիճակագրական խնդիր չէ. այն հստակ մարդու իրավունքների խնդիր է։ Իսկ մարդու իրավունքները ենթադրում են, որ պետությունն ունի պարտավորություն՝ պարզելու անձի գտնվելու վայրը, նրա ճակատագիրը՝ մինչև չի իմացել, թե ինչ կարգավիճակում է գտնվում այդ անձը, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Աննա Մելիքյանը։

«Այս պահին կարող ենք խոսել շուրջ 1300 անհայտ կորած անձի մասին՝ 90-ականների սկզբից մինչև 2023 թվականի սեպտեմբերը ներառյալ։ Որոնողական աշխատանքները խիստ սահմանափակված են Ադրբեջանի կողմից։ Հատկապես 2023 թվականին ադրբեջանցիները թույլ չեն տվել պատշաճ որոնողական աշխատանքներ իրականացնել։ Այս պարագայում առաջին պարտավորությունն Ադրբեջանինն է՝ ապահովվելու տարածքների հասանելիություն

Տեղին մտահոգություններ են հչել, որ Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանը շինարարական, արտաշիրիմումների աշխատանքներ է իրականացնում, և անգամ եթե հայտնաբերվեն աճյուններ, Ադրբեջանը մշտապես հայտարարում է, թե դրանք «Խոջալուի զոհերինն են»։ Մենք, սակայն, երբեք չենք կարող դրանում վստահ լինել»,- ասաց բանախոսը։

Leave a Comment