2025 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով, նոր հարթակի միջոցով։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։
Էլեկտրոնային է դարձել նաև տեղեկանքը ստանալու համար դիմումը և անհրաժեշտության դեպքում փաստաթղթերը ներկայացնելու գործընթացը։
Ֆիզիկական անձիք, անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունների ներկայացուցիչները այլևս պետական եկամուտների կոմիտե այցելելու անհրաժեշտություն չեն ունենա։ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած կազմակերպություններինև Հայաստանում հաշվառված անհատ ձեռնարկատերերին, համակարգը էլեկտրոնային եղանակով տեղեկանք կտրամադրի դիմումը ներկայացնելուց անմիջապես հետո, իսկ ֆիզիկական անձիք տեղեկանքը կստանան դիմումը ուղարկելուց երկու աշխատանքային օր հետո։ Տեղեկանքը կունենա QR կոդ և էլեկտրոնային հսկիչ ծածկագիր, որի վավերականությունը հարկ վճարողները, ինչպես նաև օտարերկրյա գործընկերները հնարավորություն կունենան ստուգելու ՊԵԿ պաշտոնական կայք էջում կամ verify.gov.am համակարգում՝ մուտքագրելով հսկիչ ծածկագիրը կամ սկանավորելով QR կոդը։ Տեղեկանքը հասանելի կլինի ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն և ռուսերեն լեզուներով։