Զինվորական ծառայությունից տարկետում՝ ԲՏՃՄ ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում առկա ուսուցմամբ, անվճար ընդունված սովորողների համար

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի ներկայացման միասնական հարթակում ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագիծը։

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Կառավարության 2023 թվականի համապատասխան որոշման մեջ, որը վերաբերում է Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) Ոուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելուն։

Մասնավորապես՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով և կարգով սահմանված պայմաններին համապատասխան տարկետման իրավունք ձեռք բերած, սակայն ամառային զորակոչից տարկետում չստացած քաղաքացիներին Կառավարության առանձին որոշմամբ տրամադրել տարկետում:

Նախագծով ներկայացված փոփոխությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարեվորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու մասին» N 383-Ն որոշման հավելված N1-ի 8.1 կետում «չլինելու» բառից հետո լրացնել «կամ համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու (թերի ներկայացնելու)» բառերը:

Լրամշակումից հետո կետը կետը կունենա հետևյալ բովանդակությունը՝

«Սահմանված ժամկետում զինվորական հաշվառում անցած չլինելու կամ համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու (թերի ներկայացնելու) կամ բուհեր համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությանը չտրամադրվելու դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման մեջ չներառված, սակայն սույն որոշման N 2 հավելվածով սահմանված տարկետման տրամադրման հիմքերի առկայության և քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու դիմում ներկայացնելու դեպքում նախարարությունը մեկամսյա ժամկետում շրջանառում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն տարկետում տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշման նախագիծ:»։

Հարկ է նշել, որ կրթության հիմքով տարկետում ստանալու համար քաղաքացիները հնարավորություն ունեն զուգահեռ դիմելու նաև ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման շրջանակներում, մասնավորապես լավագույն 50 բուհեր ընդունվելու հիմքով: Իսկ ՀՀ կառավարության 23 մարտի 2023 թվականի N 383-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով սահմանված է, որ նշված կարգի հիմքով տարկետում ստացած քաղաքացիները նույն կամ հաջորդ կրթական աստիճանների համար չեն կարող հավակնել ու տարկետում ստանալ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգով:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ նախատեսված տարկետման իրավունքը իրացնելու հնարավորությունը և միևնույն ժամանակ Որոշմամբ ամրագրված վերոնշյալ արգելող դրույթը ևս պատճառ կարող են հանդիսանալ, որ ձմեռային զորակոչի ենթակա քաղաքացիները պահնջվող փաստաթղթերը չներկայացնեն ավելի վաղ ժամկետում (տվյալ տարվա ամառային զորակոչի ընթացքում) տարկետում ստանալու համար։

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով և կարգով սահմանված պայմաններին համապատասխան տարկետման իրավունք ձեռք բերած, սակայն ամառային զորակոչից տարկետում չստացած քաղաքացիներին Կառավարության առանձին որոշմամբ տրամադրել տարկետում:

4. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի № 383- Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի № 383- Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի № 383- Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակից և Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի 81-րդ կետի 8-րդ ենթակետի գ պարբերությունից (գ. մշակել և ներդնել պետության համար ռազմավարական մասնագիտությունների գծով բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում տարկետման նոր համակարգ):

2.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Leave a Comment