Աստղիկ Սարգսյան
Բեռլին
Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Բեռլինում է։
Տեղի ունեցան հանդիպումներ ամենաբարձր մակարդակով՝ առանձնազրույց ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, ապա հանդիպում ընդլայնված կազմով գերմանական կողմից՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյոթե Դինգերի, արտաքին գործերի դաշնային նախարարության պետքարտուղար Գեցա Անդրեաս Ֆոն Գեյերի, արտաքին քաղաքականության վարչության պետ Վոլֆգանգ Դոլթի, դաշնային մամուլի խոսնակ Քերստին Գամելինի, Դաշնային նախագահի աշխատակազմի Ասիայի, ենթասահարյան Աֆրիկայի, Հարավային Կովկասի և զարգացման քաղաքականության բաժնի պետ Թոմաս Վիմերի և դաշնային նախագահի օգնական Մարիոն Ափելի հետ։
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են արտգործնախարար Ա Միրզոյանը, էկոնոմիկայի նախարար Գ Պապոյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, վարբապետի խոսնակ Ն Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Կարեն Գասպարյանը:

Հաջորդ հանգրվանը Գերմանիայի դաշնային կանցլերի նստավայրն էր։
Պաշտոնական դիմավորման արարողությունը տպավորիչ է՝ բարձրացված են ԳԴՀ ՀՀ և ԵՄ դրոշները, կարմիր ուղեգորգի երկայնքով կանգնած է պատվո պահակախումբը, մոտոցիկլով ոստիկանների շարասյանը հաջորդում է վարչապետի մեքենան, կարմիր գորգի մոտ նրան դիմավորում է ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, արարողակարգային ձեռքսեղմման լուսանկարահանում, պատվո պահակախմբի ղեկավարը մոտենում է, պատվի առնում և զեկուցում որից հետո հնչում են ՀՀ և Գերմանիայի պետական օրհներգերը։
Գերմանիայի Կանցլերի և ՀՀ վարչապետի միջև տեղի ունեցավ առանձնազրույց, ապա ընդլայնված կազմով հանդիպում, ԳԴՀ և ՀՀ միջև ստորագրվեց երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիրը, որից հետո կողմերը մամուլի ասուլիս տվեցին։