36-ամյա բնակչի մոտ հայտնաբերել են 1135 գրամ թմրանյութ

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Բալաք գյուղի 36-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 36-ամյա տղամարդու տանը կից անասնագոմի տանիքում հայտնաբերվել են կանեփի թփեր՝ ընդհանուր 1135 գրամ քաշով: Այս մասին Iravaban.net–ը  տեղեկանում է ՆԳՆ ոստիկանությունից։
Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment