Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում՝ Նարինե Ավագյանի նախագահությամբ անցկացվեց Նարեկ Լյովայի Սարգսյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հերթական դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրողի ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանը, պատասխանող Աննա Նիկոյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը։ Ավելի ուշ ներկայացավ նաև պատասխանող Նարեկ Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը։ Դատավարության մյուս մասնակիցները պատշաճ ծանուցված էին, դատական նիստին չէին ներկայացել։
Դատական նիստը շարունակվեց վերջիններիս բացակայությամբ։ Նիստի տեսանկարահանմանը առարկեց պատասխանող կողմի ներկայացուցիչը, նիստը ձայնագրվել է։
Նախորդ դատական նիստին արագացված դատաքննություն անցկացնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել։
Ներկայացուցիչը նշեց, որ իրենց դիրքորոշմամբ՝ Նարեկ Սարգսյանի դեմ ներկայացված հայցապահանջըանհիմն է, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանությունից չի բխում։ Հավելվեց նաև, որ նա երբեք չի հանդիսացել պաշտոնյա անձ։ Այն ինչ այս վարույթով պահանջվում է Նարեկ Սարգսյանից, օրենքի իմաստով Լյովա Սարգսյանին պատկանող գույք է։
Դատախազ Տիգրան Ենոքյանը նշեց, որ ներկայացված հայցապահանջը չի հետապնդում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակ։ Այն հանդավորության դեմ պայքարի նպատակ է հետապնդում։ Իր դիրքորոշումը ներկայացնելիս հայցվոր կողմի ներկայացուցիչը նշեց, որ ներկայացված՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման և ներկայացրեց հիմնավորումները։
Դիրքորոշման հետ կապված Դատարանը հարցեր ուղղեց հայցվորի ներկայացուցչին։ Ճշտվեցին ուսումնասիրման ժամանակահատվածը, մեղսագրվող հանցանքները։ Դատավոր Ավագյանի հարցին ի պատասխան, թե ինչն է հիմք հանդիսացել ուսումնասիրություններ սկսելու համար, Տիգրան Ենոքյանը նշեց, որ Նարեկ Սարգսյանը հայտարարագրում չի ներառել էական տեղեկություններ։ Հստակեցվեց, որ նրան մեղսագրվել է ապօրինի հարստացում։
Դատարանը հարցի քննարկմամբ որոշեց, որ դատավարության այս փուլում առհասարակ չքննարկվի արագացված դատաքննություն կիրառելու հարցը չքննարկվի, քանի որ բարձրացվել են այնպիսի հարցեր որոնց լուծում պետք է տրվի վերջնական դատական ակտով։ Այսպիսով միջնորդությունը մերժվեց
Հաջորդիվ Դատարանը շարունակեց գործի քննությունը այն կետից, որտեղ կանգ էր առել։ Հրապարակվեցին Դատարանի մոտ առկա ապացույցներից հերթականները, դրանք քննարկվեցին, կողմերը պատասխանեցին առաջացած հարցերին։
Հատոր 5-ի և 6-ի քննարկումից հետո Դատարանը կողմերի համաձայնությամբ հետաձգեց դատական նիստը։
Հաջորդ դատական նիստը կկայանա 2026 թվականի հունվարի 13-ին, ժամը 15։00։
Մանրամասները դատական նիստի ձայնագրությունում։