
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի (Մելիք-Ադամյան 2) 3-րդ հարկի դահլիճում կազմակերպել է «Հայաստանը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով փորձագիտական քննարկում։
Հիմնական բանախոսներն են՝ միջազգայնագետ Վարդան Պողոսյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ՀՀԿ ԳՄ անդամներ Արտակ Զաքարյանը և Էդուարդ Շարմազանովը։
1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան: 2015թ. սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, նրանց արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր։