Մոդեռնիզմի ներթափանցումը Հայաստան. «երկաթե վարագույրից» ասդին. «Հայագիտակ»

Հայաստանի ազգային պատկերասրահում օրերս բացված «Մոդեռնիզմի հոսքերը. սփյուռքահայ արվեստը «երկաթե վարագույրից» ասդին» ցուցահանդեսն ապացուցում է, որ մոդեռնիստական հոսանքները, թեկուզ դժվարությամբ, այնուամենայնիվ, կարողացել են ներթափանցել Հայաստան։

Պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը և հայկական գեղանկարի բաժնի գիտաշխատող Հասմիկ Բադալյանը պատմում են, որ այս գործընթացը սկսվեց հետպատերազմյան ներգաղթից հետո, երբ տարբեր երկրներից Հայաստան եկան առաջադեմ մտածողությամբ նկարիչներ։ Սակայն, ո՛չ իրենք հարմարվեցին խորհրդային իրականությանը, ո՛չ էլ նրանց արվեստը հասկացվեց այստեղ։

Հաջորդ փուլը «Ձնհալի» տարիներն էին, երբ փոքր-ինչ թուլացան Սառը պատերազմի խստությունները, և խորհրդային արվեստագետները համեմատական ազատություն ստացան ստեղծագործելու և արտերկրի մշակույթին ծանոթանալու։

Երրորդ շրջափուլը բրեժնևյան տարիներն էին։ Այս ժամանակ արտասահմանի հետ կապերն ավելի սերտացան՝ երբ ցուցահանդեսներ էին կազմակերպվում արտերկրում և հայ արվեստագետները հնարավորություն էին ունենում դրսում ցուցադրվելու։ Բացի այդ, Հայաստանի պատկերասրահին էին նվիրաբերվում տարբեր հոսանքների պատկանող արվեստի ստեղծագործություններ՝ այդպիսով հարստացնելով ֆոնդը։

Leave a Comment