Երաժշտական սերնդափոխություն․ տեղի է ունեցել Վաչե Հովսեփյանի ծննդյան 100-ամյակին նվիրված դուդուկահարների մրցույթ-փառատոնը

Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում տեղի է ունեցել դուդուկի մեծ վարպետ Վաչե Հովսեփյանի ծննդյան100-ամյակին նվիրված ազգային փողային նվագարանների համահայկական մրցույթ-փառատոնը։ Երկու օր Երևանի ու մարզերի պատանի դուդուկահարները ելույթ են ունեցել, լսել անվանի դուդուկահարների գնահատականները, խորհուրդներն ու դիտողությունները։ Մրցույթ-փառատոնի արդյունքներն ամփոփվելու են դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք համերգի ժամանակ։

Leave a Comment