Տարածքների հարցի պատճառով խաղաղության շուրջ բանակցությունները փակուղի են մտել․ Զելենսկի

Տարածքային հարցի պատճառով խաղաղության շուրջ բանակցությունները փակուղի են մտելինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում։

«ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ուկրաինան ունեն տարբեր տեսակետներ, և Դոնբասի հարցում միասնական մոտեցում չկա»,- ասել է նա։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների մասնակիցները դեռևս չեն կարողանում համաձայնության գալ տարածքային հարցի շուրջ։

Նա նշել է, որ պետք են հավելյալ քննարկումներ մի շարք «զգայուն հարցերի» վերաբերյալ, այդ թվում՝ պատերազմից տուժած երկրի անվտանգության ապահովումը և արևելյան շրջանների նկատմամբ վերահսկողությունը։

Նա հավելել է, որ Կիևը պնդում է արևմտյան դաշնակիցների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ առանձին համաձայնագրի հարցում։

Leave a Comment